ԵՄ-ն հարյուրավոր գեներատորներ կուղարկի Ուկրաինա

Քաղաքականություն

23.01.2026 | 22:20

ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի 3,7 մլն եվրո արժողությամբ 447 գեներատոր: Այդ վթարային գեներատորները նախատեսված են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին ՌԴ չդադարող հարվածներից վնասված հիվանդանոցների, ապաստարանների և կենսապահովման ծառայությունների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար, DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նշել է Եվրահանձնաժողովը՝ ընդգծելով, որ այդ հարձակումների հետևանքով միլիոնավոր ուկրաինացիներ մնացել են առանց լույսի և ջեռուցման -20°C-ի պայմաններում:

Գեներատորները ուկրաինական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ կբաշխվեն երկրի առավել տուժած շրջաններում։

«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սառեցնել Ուկրաինան։ Մենք լույս ու ջերմություն ենք բերում այնտեղ, որտեղ Ռուսաստանը խավար է տարածում», – հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Եվա Գրինչիրովան։

Ֆրանսիան արտակարգ խորհրդակցություն է հրավիրում G7-ի, Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ՝ համաձայնեցնելու ուկրաինական էներգահամակարգի աջակցությունը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն: Նրա խոսքով՝ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի մոտ 100 գեներատոր՝ 13 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Սպասվում է, որ Կիևին օգնության մասին կհայտարարեն նաև առցանց հանդիպման մյուս մասնակիցները:

Leave a Comment