Bloomberg-ի փոխանցմամբ՝ Crocs Inc.-ը բազմամյա համագործակցություն է կնքել դանիական շինարարական խաղալիքների արտադրող LEGO ընկերության հետ՝ LEGO-ի տեսքով կոշիկներ ստեղծելու համար։
Նոր կոշիկները վաճառքում կհայտնվեն փետրվարի 16-ից։ Հաճախորդները կկարողանան գնել կարմիր և դեղին սաբոներ։ Մեկ զույգը կարժենա 150 դոլար, ինչը զգալիորեն ավելի թանկ է, քան սովորական Crocs սաբոները, որոնք սովորաբար արժեն 35-50 դոլար։
Յուրաքանչյուր զույգի հետ նվեր կտրվի LEGO՝ մարդու տեսքով, որը կունենա իր սեփական փոքրիկ Crocs-ների զույգ։
«LEGO-ն ունի լայն սպառողական բազա, շատ նման Crocs-ին»,- ասում է Crocs-ի նախագահ Անն Մեհլմանը։
LEGO-ի տեսքով կոշիկներ փորձող առաջիններից մեկն էստոնացի երաժիշտ Թոմի Քեշն էր, ով արդեն իսկ խորանարդաձև սաբոններով էր ներկայացել Փարիզի նորաձևության շաբաթում։
