Երկու շաբաթ անց նորություն կլինի. ինչ է նախատեսում Գրենլանդիայի վերաբերյալ նոր համաձայնագիրը

Գրենլանդիայի վերաբերյալ գործարքը Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա անել այն ամենը, ինչ իրենք կցանկանան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող ենք անել այն ամենը, ինչ ուզում ենք», — ասել է նա լրագրողներին։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առկա է լավ տրամադրվածություն պայմանավորվածությունների հասնելու համար։ 

«Երկու շաբաթվա ընթացքում մենք ինչ-որ բան կունենանք», — եզրափակել է ամերիկացի առաջնորդը։

Նախօրեին Թրամփը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է դնել Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքը։ Միաժամանակ նա հավելել է, որ չի սահմանի մի քանի եվրոպական երկրների դեմ նախատեսված 10 տոկոսանոց մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարից։

Ի՞նչ է ներառում գործարքի նախագիծը

Ըստ Axios պորտալի՝ համաձայնագրի նախագիծը չի ենթադրում կղզու նկատմամբ ինքնիշխանության (սուվերենության) փոխանցում ԱՄՆ-ին։ Դրա փոխարեն նախատեսվում է.

  • Կղզում տեղակայել «Ոսկե գմբեթ» (Golden Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգը։

  • Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև 1951 թվականին կնքված պաշտպանական համաձայնագրի արդիականացում։

Leave a Comment