«Քննիչի մասնագիտությունը ընտրել եմ, քանի որ միշտ ձգտել և ձգտում եմ արդարության, քննիչի պաշտոնը ինձ հնարավորություն է տալիս օրենքի շրջանակներում հասնել արդարության, և հենց այդ նպատակով ընտրել եմ այս մասնագիտությունը»,- ասել է Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Դիանա Հակոբյանը Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում։
Ավագ քննիչը նշել է, Ստեփանավանի քննչական բաժնում քննում են տարաբնույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներ, սակայն առավել տարածված են մարդու կյանքիև առողջության դեմ ուղղված, ինչպես նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները:
Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների շուրջ բավականին տարածված են ապօրինի ծառահատման դեպքերը, որը էլի պայմանավորված է բնության հետ կապված, այսինքն տարածքի հետ կապված, բազմաթիվ քրեական վարույթներ ենք ունենում այդ հանցագործությունների վերաբերյալ, ապօրինի որսի հետ կապված, մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված ունենում ենք առողջությանը միջին ծանրության ծանր վնաս պատճառելու դեպքեր, ինչպես նաև ընտանեկան բռնություններն են բավականին մեծ թիվ կազմում:
Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան