
Այսօր տեղի ունեցավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առաջին դատական նիստը։
Դատարանը որոշեց ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի ու Գևորգ Հարությունյանի կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգել։
Նշենք, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից Նարեկ Օհանյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոց տնային կալանք կիրառել, որը մերժվեց։
Հիշեցնենք՝ 2025թ․ սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել։