Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, հաստատել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։
ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումը կմոտեցնի ուկրաինական ճգնաժամի լուծմանը։
Երկկողմ տնտեսական հարցերի խմբի ղեկավարներ՝ RDIF-ի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտքոֆը նույնպես կհանդիպեն ԱՄԷ-ում՝ քննարկելու ԱՄՆ-ում կասեցված ռուսական ակտիվները։