Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Բաժանորդագրվել

Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ հունվարի 22-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։

«Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով»,–գրել է Աբրահամյանը։

դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։

Հունվարի 9–ին Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել։

Leave a Comment