Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Մաքրում եմ քաղաքապետարանի հարակից մայթերի ձյունը: Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ ուժեղ և շարունակական ձյան տեղումների պատճառով Երևանում իրականացվում են ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներ։ Երևանի վարչական շրջանների, ԵԱՍՄ-ի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները լիարժեք ներգրավված են գործընթացին։ Բոլոր ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

311 դիտում

Leave a Comment