Սյունիքում որոշ ճանապարհներ փակ են (տեսանյութ)
Հունվարի 23-ի ժամը 16-ի դրությամբ Սյունիքում որոշ ճանապարհներ սաստիկ բքի պատճառով փակ էին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարարները արգելափակումից դուրս էին բերել մի շարք մեքենաներ, ճանապարհը սպասարկող կազմակերպությունները աշխատում էին արտակարգ ռեժիմով։