Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ հաղորդակցության հետևանքով տարանցման համար սպառնալիք չի տեսնում․ Կոբախիձե

Քաղաքականություն

23.01.2026 | 18:36

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ուղիղ բեռնափոխադրման երթուղիները կարող են սպառնալ երկրի տարանցիկ գործառույթներին: Նա այս մասին հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է News Georgia-ն։

Կոբախիձեն նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով երկրով  բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են: Հնարավոր տարանցիկ կորուստների մասին խոսակցությունները նա անվանել է «դատարկ ենթադրություններ»։

«Նման աճը հաշվի առնելով՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը»,- ասել  է Վրաստանի վարչապետը՝ ողջունելով երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Նա հավելել է, որ Վրաստանը կշարունակի ամրապնդել իր տարանցիկ գործառույթները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, այդ թվում՝ ճանապարհներում, նավահանգիստներում և օդանավակայաններում։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ապագայում Հայաստանից և Ռուսաստանից բեռները կարող են ուղղակիորեն անցնել Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Վրաստանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել էր այս դիրքորոշումը՝ նշելով, որ երկրները ծրագրում են գործարկել ուղիղ երթուղիներ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment