
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է. որ կարմիր խաչը որևէ դերակատարում չի ունեցել Արցախից Հայաստան տեղափոխված անձանց վերադարձի հարցում։ Նա նշել է, որ առաջիկայում կայցելեն նրանց։
Ավելի վաղ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ մինչև այժմ Լեռնային Ղարաբաղում բնակվող ՀՀ 10 ազգությամբ հայ և մեկ ռուս քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցում մանրամասներ է հայտնել Արցախից Հայաստան տեղափոխված անձանց մասին։
Նախարարը գրել է, որ բժիշկների բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 11 քաղաքացիներին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մյուսների առողջական վիճակը բավարար է: