
Այս ՔՊ-ականը Նիկոլի «սելֆիները» փորձել է խուրդել հայ հանրության վրա՝ մոռանալով այն ճշմարտությունը, որ դիվանագիտության մեջ պետության կշիռը չափվում է գործնական արդյունքով։ Հայաստանը կորցրել է Արցախը, արցախահայերը ենթարկվել են էթնիկ զտման, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի զգալի հատվածներ՝ Նիկոլին դարձնելով Մեհրիբանի ղազը։ Սա՞ է ձեռքբերումը…
Նկատենք, որ նախկինների օրոք Հայաստանը հանդես էր գալիս որպես տարածաշրջանային գործոն, որի հետ հաշվի էին նստում աշխարհի մեծերը, իսկ Իլհամը նախկինների հետ շփումներում ինքն իրեն ստորացված ու լքված էր զգում՝ ստիպված լինելով ընդունել մեր կողմից իրեն պարտադրված իրողությունները։ Ի տարբերություն ներկա իրավիճակի նախկինում Հայաստանը միակողմանի զիջումների գործընթացի մեջ չէր մտնում, օրակարգն ինքն էր թելադրում, այնինչ Նիկոլն այժմ ընդամենը փորձում է «հերոսաբար» ադապտացվել իր իսկ գեներացրած ստորացուցիչ իրողություններին՝ այստեղ-այնտեղ խաղաղություն մուրալով. միայն ՄԱԿ-ում նրա հայտնի ելույթը բավական է՝ Հայկոյին իրականություն վերադաձնելու հաար։
Հայկոն փորձում է համոզել, թե եթե իրենց չընտրեն, ընդդիմությունը պատերազմ է բերելու՝ մոռանալով այն, որ այսօր խաղաղաբերի դիքրերից խոսող ՔՊ-ն է, որ տարիներ շարունակ մահ է սփռում, ավեր ու կորուստ բերում. Եռաբլուրն ո՞ւմ օրոք է կրկնապատկվել:
Թող բարբաջեն. որքան շատ «դուս տան», այնքան մարդիկ ավելի արագ կարթնանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: