Դա գործընթաց էր, որն այսօր հասել է իր կուլմինացիային. Արսեն Թորոսյանը՝ օկուպացված Արցախից Հայաստան եկած անձանց մասին

Պատրաստվում ենք զբաղվել մեր 10 հայրենակիցներով և 1 քաղաքացիով, ինչպես որ զբաղվել ենք մնացած 100.000-ից ավել հայրենակիցների հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Հենց հիմա մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետները զբաղվում են իրենց հարցերով, բոլոր կարիքները հոգալու ենք՝ առողջապահական, սոցիալական կամ այլ տեսակի: Խնդրում եմ չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք՝ հաշվի առնելով ինչպիսի հանգամանքներով են իրենք դուրս եկել: Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կցանկանան խոսել, դա արդեն իրենց ցանկությունը կլինի: Այս պահին վստահ եղեք, որ նրանց բոլոր հարցերով զբաղվում են, նրանց դիմումը տեղափոխվելու Հայաստան ինչպես տեսնում եք բավարարվել է»,- նշել է նա:

Leave a Comment