Հայաստանի կառավարությունը կհոգա հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 անձանց բոլոր կարիքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Պատրաստվում ենք զբաղվել մեր հայրենակիցներով և մեր մեկ քաղաքացիով՝ այնպես, ինչպես զբաղվել ենք մեր մնացած 100 հազարից ավելի հայրենակիցների հարցերով: Հիմա էլ մեր մասնագետները մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետների հետ զբաղվում են նրանց հարցերով: Բոլոր կարիքները հոգալու ենք՝ կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի»,-ասաց Թորոսյանը՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերով զբաղվում են:
Նրա խոսքով՝ բազմամասնագիտական թիմերը տեղում են, կորոշեն նրանց կարիքները, ամեն ինչը կապահովվի:
Նախարարը հորդորեց չմտնել այդ անձանց անձնական կյանք: Թորոսյանը նշեց, որ տեղափոխումը տեղի է ունեցել այդ անձանց ցանկությամբ և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ: