Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է NVIDIA-ի և Apple-ի տնօրենների հետ

Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է NVIDIA-ի և Apple-ի տնօրենների հետ

23 հունվարի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.Net – Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, NVIDIA ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։

Դավոսում ընթանում է տնտեսական համաժողովը:

Leave a Comment