«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։
Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։
Խնդրում եմ՝
– պահպանեք անվտանգ արագություն
– պահեք հեռավորություն
– առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք
– հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենա
Զգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։