
Միացյալ Նահանգները զգալի ռազմական ուժ ունի Մերձավոր Արևելքում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ակնհայտ է, որ նախագահը շատ խաղաքարտեր ունի, որոնք կարող է խաղարկել։ Ես չեմ բացահայտի, թե ինչպես է նա դրանք օգտագործելու. մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ ունենք տարբերակներ»,- ասել է Վենսը NewsMax-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան։