Aurora News | Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի հրաժարականը

Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Ռումեն Ռադևի հրաժարականը, այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Ռումեն Ռադևի հրաժարականը», – ասվում է հայտարարության մեջ։

Երկուշաբթի օրը Ռադևը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հաջորդ օրը նա համապատասխան դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

Ռադևի հրաժարականի հաստատումից հետո պետության ղեկավարի լիազորությունները անմիջապես կանցնեն փոխնախագահ Իլիանա Յոտովային, որը երդում կտա Ազգային ժողովի առջև։ Այնուհետև նա կձեռնարկի ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը։

Ավելի վաղ՝ Բուլղարիայի նախագահը հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Leave a Comment