Սիմոնյանը և Մատվիենկոն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի


Քաղաքականություն


Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել են Ալեն Սիմոնյանի փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

 


Leave a Comment