«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս անգամ գրեմ նախաբանով․.. ի պատասխան նախորդ իմ քննադատական գրառման քոմմենթներին`
     ես հոլովակ պատրաստելու մասնագետ չեմ, հետևաբար դրա վրա փող աշխատել չեմ կարող և չեմ ուզում: Ոչ մեկից հաց չեմ խլի: Դա էլ չեմ ուզում:
     Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները ովքեր են: Տնտեսությանը վերաբերող ձեր բովանդակային հոլովակներին գալիս են շարունակելու սկսնակ «դերասանի» անհաջող սքեչային հոլովակները:
     Մի մասնակցեք խաղարկային հոլովակներում: Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, գուցե լավ քաղաքական գործիչ, բայց… վատ դերասան:
     Ձեր նոր հոլովակը ՎԱՏՆ է: Ձեր նոր հոլովակը «մանկապարտեզ» է: Ձեր հոլովակի վրա ծիծաղում են: Կանգ առեք և նայեք իրականությանը սթափ՝ քանի դեռ ուշ չի:
     Որպես վերջաբան:
     Մարդիկ արդարության պահանջ ունեն: Մարդիկ տուն, Արցախ և արժանապատվություն են կորցրել: Մարդիկ արդարություն են պահանջում մի քանի հազար տղաների կյանք կործանելու համար: Ո՞րն ա ձեր հոլովակի քարոզը: Որ նիկոլենք էլ անգործ չեն մնա՞…
     Հ.Գ. Իմ ոչ մեկի քիմքին հաճո չլինելը ինձ թույլ է տալիս ասել այն ամենը ինչում ես անկեղծ եմ: Հիմա շատերը կսկսեն ձեզ պաշտպանել իմ քննադատությունից: Իրենք շատ պուպուշ են և կասեն ձեզ շատ պուպուշ խոսքեր: Շատերին են ասել` Կրելու եք․..
     Իսկ ես, իրոք, ձեր շարժման մեջ լուրջ պոտենցիալ եմ տեսնում, դրա համար էլ ափսոսում եմ: Մի մսխեք ձեզ ու ձեր վստահությունը»:

Leave a Comment