Տեր Շահե ծայրագույն վարդապետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Անանյանը հունվարի 23-ին կարգալույծ է հռչակվել, հայտնել են Մայր Աթոռից։
Մայր Աթոռից տեղեկացրել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Անանանյանին կարգալույծ է հռչակել իր դիմումի համաձայն։
«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով»,- ասված է հայտարարության մեջ։
Անանյանի կարգալույծ հռչակվելու պատճառը նշված չէ։
