Վարդան Ղուկասյանի որդին, փեսան և մի քանի այլ պաշտոնյա՝ դատարանի առաջ

Շիրակի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն  դատարան է ուղարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի
որդու, փեսայի՝ հիշյալ  համայնքի ղեկավարի առաջին
տեղակալի, նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի, Գյումրու կոմունալ ծառայության»
ՀԲՀ-ի բաժնի պետի  վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։
Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  «Դատալեքս»
հարթակից։ Հայցապահանջը դատարանը ստացել է հունվարի 21-ին, գործով դատավորն է Սարգիս
Դադոյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել
այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական
ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և
ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես
նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ,
որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Կարապետ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները,
կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով
էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին,
օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել
և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով
պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ
բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը
սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ,
գույք ոչնչացնելով և վնասելով։



վարդան ղուկասյանի որդին

Ավետիս  Առաքելյանին,
որը քաղաքապետի փեսան է, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա՝ խմբի կազմում,
անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը
դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի,
կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության
օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի
օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի
վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում,
ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային
անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և
վնասելով։

Արտյոմ Մկրտչյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները,
կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով
էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին,
օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել
է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել
են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Leave a Comment