Իշխանությունները հայտարարել են ՀԷՑ-ի գործով նոր արբիտրաժային որոշման մասին. Կարապետյանը կոչ է արել չխեղաթյուրել փաստերը և կատարել որոշումը

Հայաստանի կառավարությունը հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) մասին Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի նոր որոշման մասին։ Միաժամանակ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հորդորել է  չխեղաթյուրել փաստերն ու կատարել դատարանի որոշումը։

Ըստ կառավրության՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ մերժել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ընտանիքի ներկայացրած միջնորդությունը՝ նշելով, որ իրենց կողմից պահանջվող ժամանակավոր միջոցառումներն անհիմն են: Նրանք պնդել են, որ Արբիտրաժային դատարանին ուղղված միջնորդությունը պահանջում էր հաստատել Հայաստանի կողմից արտակարգ արբիտրի 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը չկատարելու, ՀԷՑ-ի լիցենզիայի և դրա կառավարման մարմինների լիազորությունների վերականգնման, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման փաստը: Ավելին, դատարանին նաև խնդրվել է արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ այլ կերպ տնօրինումը։

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Armenia Today-ին հայտնել է, որ Կարապետյանների ընտանիքի փաստաբանական խումբը հանդես կգա հայտարարությամբ։

Կառավարությունում պնդում են, որ տրիբունալը մերժել է Liormand Holdings Limited-ի Կարապետյանների ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում էր արտակարգ արբիտրի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ի վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, ՀԷՑ լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Ի պատասխան դրա Կարապետյանը իշխանությունների հայտարարությունը համեմատել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ելույթների հետ «հաղթանակի» մասին այն ժամանակ, երբ Հայաստանի ԶՈՒ-ն անհաջողություններ էր գրանցում սահմանին։

«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում»,- նշել է նա

Կարապետյանը ընդգծել է, որ արբիտրաժը ընդամենը մերժել է հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչև քննության ավարտը:

Նա նշել է, որ ՀԷՑ-ը իր օրիկնականից զրկելու փորձերի դեմ հայցը ներկայացնողները սպասում են Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:

«Նրանք շարունակում են վնասել մեր տնտեսությանը, և ներկայացնում իրենց պարտությունը որպես հաղթանակ ինչպես միշտ», — եզրափակել է Կարապետյանը։

Կարապետյանի ֆեյսբուքյան էջը նաև հայտնել է, որ կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։

Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Կառավարությունը, սակայն, պնդում է հակառակը։ «Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։

Չնայած Հայաստանի կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։

Միաժամանակ Հայաստանի կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և կգնահատվեն որպես հանրապետության կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ։

Կառավարությունը օգոստոսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործով իր շահերը պաշտպանելու համար ՀՀ բյուջեից 3,25 մլն դոլար է հատկացրել՝ ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։

Leave a Comment