Հայաստանը՝ Խաղաղության խորհրդի անդամ, Փաշինյանի մրցանակը, Կարապետյանի 5 քայլերը․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Հունվարի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today տեսանյութում։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ 2026-ին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, սակայն ռիսկային է այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։

ՀՀ-ն քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազն Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Հայաստան բերելու հարցը:

Խաղաղության հաստատման ջանքերի համար Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարժանան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի:

Ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը փոխվել են պաշտոններով:

Ներկայացվել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան: 

Նրա նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի թեկնածուին:

Հացադուլավոր Նարեկ Սամսոնյանի վիճակը վատացել է:

Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են:

Վարչապետին միացած եպիսկոպոսները հրաժարվում են մասնակցել եպիսկոպոսաց ժողովին:

Մայր Աթոռը հայտարարել է, որ նրանց ուղղված հորդորներն ու հրավերները մնացել են անպատասխան:

Ֆինանսների նախարարը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական գործի շրջանակում:

Ակցիա է իրականացվել Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ ներդրումային խարդախությունների դեմ:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել:

Գազայի խաղաղության խորհրդի անդամ է դարձել 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Սպիտակ տունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել է «Թրամփի տարվա նվաճում»:

Իրանում բողոքի վերջին ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ:

 

 

Leave a Comment