«Քաղաքի գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է»․ «Վարորդի ընկեր» ՀԿ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։
     Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։
     Խնդրում եմ՝
     – պահպանեք անվտանգ արագություն
     – պահեք հեռավորություն
     – առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք
     – հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենա
     Զգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։

Leave a Comment