Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության քննարկում է տեղի ունեցել

23 Հունվարի, 2026

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ջալալզադեն մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Իրանում վերջին շրջանում ստեղծված լարվածության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Քննարկելով տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կողմերը ընդգծել են, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր կարևոր դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

 

Leave a Comment