ՄԱԳԱՏԷ, Apple, NVIDIA. ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

23.01.2026 | 14:56

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։

Leave a Comment