Հայաստանի ըմբշամարտի հավաքականները Ծաղկաձորում նախապատրաստվում են կարևոր ստուգատեսերի

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն ակտիվորեն նախապատրաստվում են 2026 թվականի մրցաշրջանին. փետրվարի 6-8-ը, ազգային հավաքականներն ու մինչև 23 տարեկանների թիմերն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցեն միջազգային մրցաշարի, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Մարտի սկզբին Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, իսկ ապրիլին Ալբանիայում կանցկացվի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ հետևելու Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքի ընթացքին։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային պայմաններին, ուսումնամարզական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանդիպել է մարզիչներին և հավաքականների անդամներին։ Ավագյանը զրուցել է մարզիկների հետ և վստահություն հայտնել, որ հավաքականները միջազգային հարթակներում պատվով կներկայացնեն Հայաստանը։

Leave a Comment