Հայաստան-Ադրբեջան այլընտրանքային միջանցքը վտանգ չի ներկայացնի Վրաստանին․ Կոբախիձե – CIVILNET

Հայտարարված այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը վտանգ չի ներկայացնի Վրաստանի տարանցիկ հնարավորությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել են, որ ներկայումս Վրաստանի տարածքով փոխադրվող բեռներն ապագայում կտեղափոխվեն անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանով։ «Պարզ ցուցանիշը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը յոթ անգամ աճել է։ Այս պայմաններում մեր հիմնական նպատակն է առավելագույնի հասցնել մեր սեփական ենթակառուցվածքների օգտագործումը և աջակցել աճող բեռնաշրջանառությանը։ Այլընտրանքային երթուղին պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», – ասել է Կոբախիձեն։ […]

Leave a Comment