«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ

Արդարադատության նախարարությանից տեղեկացնում են, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը հունվարի 22-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ահազանգել է այն մասին, որ ծառայություն իրականացնելիս լսել է առարկայի վայր ընկնելու ձայն։

Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է ներնետված սև, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են եղել սպունգով ամրացված 4 բջջային հեռախոս և լիցքավորման լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment