Հեղուկ գազի ոլորտում իրականացված 67 ստուգումից 37 խախտում է եղել, դա կազմում է 55%:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շուկայի տեսչական վորահսկողության մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ՝ կիրառվում է հետևյալ մեթոդը, թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով:
Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,-ասել է Կոտոլյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23 դիտում