Մայր Աթոռը դատի է տվել կարգալույծ քահանային՝ պահանջելով Հովհաննավանքի ու նրան հատկացված բնակարանի բանալիները

Հայ Առաքելական Եկեղեցին երկու դատական ​​հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու և իրեն հատկացված երևանյան բնակարանի բանալիները, տեղեկանում ենք Datalex դատական ​​տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցի՝ ՀԱԵ-ն դատարանից պահանջել է արգելել Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Իսկ մյուս հայցով պահանջել է վտարել Ասատրյանին ու իր հետ բնակվող անձանց եկեղեցու սեփականություն հանդիսացող բնակարանից (Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարան)։

Եկեղեցին պահանջել է Ասատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Leave a Comment