Դիանա Գասպարյանն ու նրա ամուսինն առարկել են, որպեսզի դատական նիստը լուսաբանվի

Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի գործով հերթական դատական նիստն է ընթանում: Գասպարյանն ու մեղադրյալի կարգավիճակ ունեցող նրա ամուսինն առարկեցին, որպեսզի առհասարակ դատական նիստը լուսաբանվի` չնայած գործի հանրային հնչեղությանը:

Դիանա Գասպարյանն իր խոսքում նշել է, որ առանց նկարահանելու ավելի անկաշկանդ կլինի: Այս մասին դատարանից հայտնում է 24News-ի աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ական նախկին քաղաքապետին ու ընտանիքի անդամներին մեղադրում է Էջմիածնի հողերի օտարման ընթացքում փողեր լվանալու համար: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են 2025թ. մայիսի 27-ին ՝ դիմումի համաձայն:

Մերի Մանուկյան

 

—00—ՄԱ

Leave a Comment