Նախարարությունը զբաղվում է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների հարցով

Նախարարությունը զբաղվում է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների հարցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Հայաստան են տեղափոխվել Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր ու ազգությամբ ռուս Հայաստանի 1 քաղաքացի։ 

Radar Armenia-ի հետ զրույցում նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը տեղեկացրեց, որ նրանք Հայաստան են տեղափոխվել այն բանից հետո, երբ համապատասխան խնդրանքով դիմել էին Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին։ 

«Բոլորի գործերով զբաղվում ենք։ Ինչպես 100 հազարից ավել տեղահանված քաղաքացիների հետ ենք զբաղվել, այնպես էլ նրանք են ուշադրության կենտրոնում և ամբողջությամբ վերահսկողության տակ են գտնվում»,-ասաց խոսնակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment