«Հայաքվե»-ն չի պահպանել չեզոքության կանոնները, իրականացրել է հակաքարոզչություն ՔՊ-ի դեմ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.01.2026 | 13:52

«Այս կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է պրակտիկ դաշտում արձանագրված խնդիրներից։ Առաջին անգամ այս խնդիրը բարձրաձայնել է «Ականատես» դիտորդական առաքելությունը նախորդ տարվա Գյումրիի ընտրությունների ժամանակ»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին։

Ըստ նրա՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար։

«Առաքելությունը նշել է հետևյալը. չնայած քարոզչություն անելու արգելքին Գյումրիի ավագանու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ՝ ԿՀՀ-ի կողմից հավատարմագրված «Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ները՝ փաստացի հանդես գալով «Հայաքվե» ազգային քաղաքական միավորման անունից։

Մասնավորապես, «Հայաքվե» դիտորդական առաքելությունը և վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացրել են ակտիվ քարոզչություն, հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment