«Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել»․ Գևորգ Ստեփանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հերթական «անկանխատեսելի» ձյունը կրկին քաղաքը վերածելու է սահադաշտի։
     Քաղաքացիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, քանի որ երևանցիների կողմից 9% ձայն ստանալու պարագայում ՔՊ-ն քաղաքը կառավարում է 9%-ի չափ։
     Բոլորիս վճարած հարկերից սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն դրամ ու մսխվել։
     Քիչ մնաց՝ Երևանն ու երևանցին ազատվելու են ՔՊ-ի ճիրաններից»։

Leave a Comment