Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անդրադարձել է Ադրբեջանից ներմուծված բենզինի որակին, նշելով, որ այն փորձաքննության է ենթարկվել։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից տեղեկացել ենք, որ փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ Որակական առումով, որևէ խնդիր չի եղել»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը։
