Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում է արձանագրվել. Կոտոլյան

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում է արձանագրվել. Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ նախորդ տարի 510 տնտեսվարողների շրջանում իրականացվել են չափագիտական կանոնների և նորմերի ստուգումներ, որոնց արդյունքում 309-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։

Ըստ նրա, բենզինի և դիզվառելիքի ոլորտում 46 ստուգումներից 19-ը կամ ընդհանուրի 41,3 տոկոսը չափագիտական խախտում են ունեցել։ Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում է արձանագրվել, որը կազմում է 55 տոկոս, իսկ ԱԳԼՃԿ-ներում 115 ստուգումից արձանագրվել է 33 խախտում։

«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ կիրառվում է հետևյալ մեթոդը՝ թերլիցքավորում իրականացրած տնտեսվարողների մոտ՝ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները մեկ ամիս ժամկետով, որպեսզի քաղաքացիներն էլ տեղյակ լինեն, որ տվյալ տնտեսվարողն անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment