Հայաստանն Ուկրաինային 10 շարժական գեներատոր է տրամադրել

Քաղաքականություն

23.01.2026 | 13:02

17 երկրներ ու Եվրամիությունը Ուկրաինային կարևոր աջակցություն են ցուցաբերել էներգետիկ ոլորտը կայունացնելու համար, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Հայաստանը նույնպես Ուկրաինային օգնություն տրամադրած երկրների ցանկում է։ Նշվում է, որ Հայաստանը 10 շարժական ինվերտորային գեներատոր է ուղարկել առաջնագծի շրջանների կրթական և բժշկական հաստատությունների համար։

Վրաստանն էլ Սումիի ռազմական վարչակազմի համար 9 արդյունաբերական գեներատոր է ուղարկել ավելի քան 553,000 դոլար արժողությամբ։

«Ես շնորհակալ եմ բոլոր բարերարներին և մեր գործընկերներին, ովքեր օգնում են մեզ հաղթահարել այս դժվար ձմեռը։ Մենք միշտ կհիշենք այս անկեղծ աջակցությունը, ձեր սրտերի ջերմությունը մեր պատմության ամենացուրտ ժամանակահատվածում»,- հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment