Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը. Կոբախիձե

Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայտարարել է Վրաստանի վարչապետը։

 

 

«Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են։ Զգալի ներդրումներ են կատարվում երկրի տարանցիկ դերը ամրապնդելու համար։ Այլընտրանքային միջանցքները պարզապես կլրացնեն առկա ենթակառուցվածքները։ Մեր միակ նպատակն է առավելագույնս օգտագործել մեր ենթակառուցվածքները՝ աճող բեռների ծավալները սպասարկելու համար։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերի զարգացման գործում։ Հաշվի առնելով այս աճը՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը։ Հետևաբար, այս ամենը պարզապես ենթադրություն է», – ընդգծել է Կոբախիձեն։

Leave a Comment