Սա քաղաքական հետապնդումների մոլուցք է․ պաշտպանը՝ Խաչիկ Գալստյանի կալանքի մասին

Բաժանորդագրվել

Լրացվում է

Փաստաբան Արսեն Բաբայանը վստահեցնում է՝ չկա որևէ տվյալ, փաստ, որը հիմնավոր կասկածի նվազ շեմով կարող էր նման լինել հանցագործություն կատարելու դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության երիտթևը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ հունվարի 22-ին տեսակցել է կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։

«Չկա որևէ տվյալ, փաստ, որը հիմնավոր կասկածի նվազ շեմով կարող էր նման լինել հանցագործություն կատարելու դեպքին։ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք գոյություն չունի՝ սկսած իր կենսագրությունից, անցած ուղուց։ Չնայած մենք համաձայն չենք, որովհետև հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, բայց նույնիսկ այդ դեպքում էլ այլընտրանքային խափանման միջոցներ կարելի էր կիրառել»,- ասաց Բաբայանը։

Նա շեշտեց՝ սա խոսում է իշխանությունների կողմից քաղաքական ու հանրային գործիչների, ինչպես նաև ընդդիմադիր կեցվածքով անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։ Բաբայանը վստահ է՝ սա արվում է, որպեսզի ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծվի ու բոլորը մտածեն՝ իշխանություններին հակառակ կարծիք արտահայտելու դեպքում կբանտարկվեն։

Leave a Comment