Թրամփը ետ է կանչել «Խաղաղության խորհրդին» միանալու՝ Կանադային ուղարկած հրավերն այն բանից հետո, երբ վարչապետ Մարկ Քարնին հրապարակավ քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը։ Քարնին հայտարարել է, որ համաշխարհային համակարգը փլուզվում է, իսկ գերտերությունները մաքսատուրքերը, ֆինանսներն ու մատակարարման շղթաները վերածում են ճնշման գործիքների։
Նա քննադատել է կանոնների վրա հիմնված գործող միջազգային կարգի գաղափարը՝ այն անվանելով «պատրանք», և զգուշացրել, որ միջին տերություններն այլևս չեն կարող կայունության հարցում հույսը դնել ԱՄՆ գերիշխանության վրա։
Նա եզրակացրել է, որ հին համաշխարհային կարգն այլևս չի վերադառնալու, և կոչ է արել միջին տերություններին ձևավորել կոալիցիաներ՝ հանուն ավելի ազնիվ և հավասարակշռված միջազգային համակարգի:
Ի պատասխան այս քննադատության՝ Թրամփը իր Truth Social հարթակում գրառում է արել, որտեղ ասվում է, որ «Խաղաղության խորհրդին» միանալու՝ Կանադային ուղարկված հրավերը հետ է կանչվում։
