
«Ինչպես գործընկերներս նշեցին, թե՛ Գյումրու ընտրություններում, թե՛ Վաղարշապատի, դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, անձինք, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են»,- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը: «Եթե հնչեցնենք նրանց անունները՝ «ՀայաՔվե» կամ «Թաթոյան» հիմնադրամ: Քաղաքացու դիտանկյունից եթե նայենք, արդյոք նրանք կկարողանան տարբերակել՝ սրանք կուսակցություննե՞ր են, որ մասնակցում են ընտրություններին, թեկնածունե՞րն են, թե՞ դիտորդական առաքելությունները»,- շարունակեց պատգամավորը: