ԱՄՆ Սուֆֆոլք շրջանի ոստիկանությունը կիրակի Webster Bank-ի մասնաճյուղից մեկից ստացել է կողոպուտի ահազանգ։ Ոստիկանները, սակայն, տեղ հասնելով՝ հայտնաբերել են ոչ թե հանցագործի, այլ խուճապահար վազվզող եղնիկի։
Հաղորդվում է, որ եղնիկը կոտրել է մասնաճյուղի պատուհանը և մտել ներս՝ տագնապալի պահվածքով շուռ տալով կահույքը, թղթերը և ամեն ինչ՝ փորձելով դուրս գալ:
Հինգ ոստիկան հետապնդել են եղնիկին, անվնաս կերպով ուղղորդել դեպի նույն կոտրված պատուհանը՝ ազատ արձակելով նրան դեպի բնություն:
«Եղնիկին մեղադրանք չի առաջադրվել, և նա կարող է մեկ այլ բանկ մտնել օրերից մի օր»,- կատակել է ոստիկանության ներկայացուցիչը։
OH, DEER! Police responded to a burglary alarm at a Long Island bank and were met with an unexpected intruder.
Bodycam footage shows a deer leaving a path of destruction after it broke through a window and got trapped inside.
Officers were able to safely lasso the deer and… pic.twitter.com/3S15OoARPL
— Fox News (@FoxNews) January 23, 2026
