«Մենք հետեւում ենք Իրանին»,- ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովից վերադառնալիս, հաղորդել է BBC-ն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «շատ նավեր շարժվում են այդ ուղղությամբ, համենայն դեպս…»։ «Մենք մեծ ուժեր ենք ուղարկում դեպի Իրան»,- ավելացրել է նա։ Թրամփը դրանք նկարագրել է որպես «արմադա» և «հսկայական նավատորմ», բայց ավելացրել է. «Գուցե դրանք օգտագործելու հարկ չունենանք»։
Անցած շաբաթ Թրամփը հրաժարվել էր Իրանին հարվածելու սպառնալիքից այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թեհրանը դադարեցրել է ցուցարարների նախատեսված մահապատիժները, հիշեցրել է AFP գործակալությունը։

