Սա ընտրակեղծիքները օրինականացնելու նախագիծ է. Արծվիկ Մինասյան – 5tv

«Հայաստան» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած խորհրդի նիստում փորձեց կանխել այս հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքը։ Այս մասին ԱԺ-ում արտահերթ  նիստի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ շեշելով որ դա իրենց չի հաջողվել։ 

«Առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե միջազգային ներկայացուցիչների, թե դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք։ Ոչ միայն մերժում, այլ 1 ժամի շրջանակներում մեծամասնությունը որոշել է, որ պետք է սա անցկացնի։ Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է, ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և  միտված է ընտրակեղծիքները օրինականացնելուն։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է»։ 

Leave a Comment