«Մենք մեծաթիվ ուժեր ենք ուղարկում Իրանի ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսից վերադառնալից օդանավում լրագրողների հետ զրույցում։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը խիստ վերահսկողության տակ է պահում Թեհրանի գործողությունները։ «Ես կնախընտրեի, որ որևէ միջադեպ տեղի չունենար, բայց մենք նրանց շատ ուշադիր հետևում ենք։ Հնարավոր է՝ մենք ստիպված չլինենք օգտագործել այդ ուժը, սակայն մեծաթիվ նավեր են շարժվում այդ ուղղությամբ»,- ասել է նա։ Ռազմական ներկայության ընդլայնման մասին հայտարարությունը հաջորդում է անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեղմ դիրքորոշմանը, երբ նա հետ էր կանգնել ուժի կիրառման սպառնալիքներից՝ Թեհրանից ցուցարարների մահապատիժները չիրականացնելու երաշխիքներ ստանալուց հետո։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ USS Abraham Lincoln ավիակիրն ու դրա […]