Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանագնացներն այսօր առաջին անգամ եռակողմ բանակցություններ կանցկացնեն Աբու-Դաբիում։ Կրեմլը հաստատել է, որ ռուս պաշտոնյաները կմասնակցեն բանակցություններին՝ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ բանակցությունները «առարկայական, կառուցողական և շատ անկեղծ» էին, բայց վերահաստատել է, որ կայուն խաղաղության համար որևէ համաձայնագիր հնարավոր չի լինի առանց տարածքային հարցերի լուծման։ «Մինչև դա չհասնի, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետապնդել հատուկ ռազմական գործողության նպատակները», – ասել է նա։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է եվրոպացի դաշնակիցներին Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկելու «քաղաքական կամքի» բացակայության […]