23 հունվարի 2026 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն արտոնյալների ինչ–որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։
«Մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ 2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների»,- գրել է վարչապետը: