
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։
Radar Armenia-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Վարդան Հարությունյանի դեմ հատուկ վերանայման բողոք են ներկայացնել վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։